18:20  ,  23 սեպտեմբերի, 2018

«Չելսին» առաջին միավորները կորցրեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Վեստ Հեմը» Լոնդոնի օլիմպիական ստադիոնում ընդունեց Լոնդոնի «Չելսիին»: Դարպասի գրավում չգրանցվեց: Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը առաջին միավորները կորցրեց հինգ հաղթանակից հետո:

«Չելսին» 16 միավորով երրորդ տեղում է: Նույնքան միավորի ունի երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին»: Առաջատար «Լիվերպուլն» ունի 18 միավոր: «Վեստ Հեմը» 4 միավորով 17-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Չելսի»՝ 0:0 (տեսանյութ)

«Արսենալ» - «Էվերտոն»՝ 19:00 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս