17:21  ,  23 սեպտեմբերի, 2018

Պերես. «Ռեալը» հրաժարվում է խաղալ ԱՄՆ-ում

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դեմ է արտահայտվել Իսպանիայի առաջնության հանդիպումներից մի քանիսը ԱՄՆ-ում եւ Կանադայում անցկացնելու նախաձեռնությանը:

«Մենք չենք պատրաստվում պաշտոնական խաղ անցկացնել ԱՄՆ-ում: Չգիտեմ, թե ում շահերից է բխում ԱՄՆ-ում հանդիպում կազմակերպելը, բայց հաստատապես դա ակումբի կամ երկրպագուների շահերից չէ: Բացառվում է, որ «Ռեալը» մասնակցի այդպիսի նախաձեռնության»,- Պերեսի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Իսպանական Լա Լիգան առանց ակումբների եւ ֆեդերացիայի հետ պայմանավորվելու համաձայնության է հասել Relevant ընկերության հետ ԱՄՆ-ում եւ Կանադայում առաջիկա  տարիներին պարբերաբար Իսպանիայի առաջնության հանդիպումներ անցկացնելու հարցով: Դրանից հետո Պրիմերայի 20 թիմերի ավագները դեմ հանդես եկան նախաձեռնությանը: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, ՈւԵՖԱ-ն, ՖԻՖԱ-ն եւ Իսպանիայի կառավարությունը եւս բացասական են արտահայտվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում