16:29  ,  23 սեպտեմբերի, 2018

Գվարդիոլա. Ագուերոն «Մանչեսթեր Սիթիի» իսկական լեգենդ է

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հիացմունքով է խոսել թիմի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ, որը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ մինչեւ 2021 թվականը:

«Ագուերոն ակումբի իսկական լեգենդ է: Նա շատ բան է արել «Մանչեսթեր Սիթիի» համար: Հույս ունենք, որ նա դեռ երկար տարիներ կլինի թիմի հետ:

Մրցաշրջանում մեր մեկնարկին գնահատական տալն էական չէ, քանի որ դեռ շատ հանդիպումներ կան: Մենք կվերադառնանք անցած մրցաշրջանի մեր մակարդակին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն:

Ագուերոն «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2011 թվականին Մադրիդի «Աթլետիկոյից»: Անգլիական ակումբում անցկացրած 299 խաղում նա խփել է 204 գոլ եւ մանչեսթերյան թիմի պատմության մեջ լավագույն ռմբարկուն է: Ագուերոն «Մանչեսթեր Սիթիի» հետ դարձել է Անգլիայի եռակի չեմպոն, կրկնակի գավաթակիր, Անգլիական լիգայի եռակի գավաթակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս