14:15  ,  23 սեպտեմբերի, 2018

Ջեֆերսոն. Շատ ուրախ եմ, որ կարողացա խփել առաջին գոլերս «Ալաշկերտի» կազմում

Շատ ուրախ եմ, որ կարողացա խփել առաջին գոլերս «Ալաշկերտի» կազմում, ասել է երեւանյան թիմի նորեկ Ջեֆերսոն Ռեիսը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ «Լոռիի» դեմ խաղում դուբլի հեղինակ դառնալուց հետո:

«Ամենակարևորն այն է, որ այս գոլերը հաղթանակ պարգևեցին մեր թիմին: Ցանկանում էինք ևս մեկ անգամ ապացուցել, որ «Ալաշկերտը» Հայաստանի ամենաուժեղ թիմն է: Կարծում եմ` ստացվեց: Շնորհակալ եմ թիմակիցներիս` մեծ նվիրվածության և անսահման ցանկության համար: Մեր նպատակն անփոփոխ է. գնում ենք դեպի հերթական չեմպիոնությունը: Այդ նպատակն իրագործելու համար մենք անհրաժեշտ ամեն ինչ ունենք»,- Ջեֆերսոնի խոսքը մեջբերում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» «Լոռիին» հաղթել է 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում