10:30  ,  23 սեպտեմբերի, 2018

Պիզելիի դուբլը, Բարսեղյան գոլը, Ղազարյանը աչքի է ընկել դարպասաձողի եւ դարպասապահի օգնությամբ

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 27-րդ տուրում «Ակտոբեն» տանը հաղթել է «Տոբոլին» 3:1 հաշվով: Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել ամբողջ հանդիպումն անցկացրած Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որը 17 գոլով գլխավորում է առաջնության ռմբարկուների մրցավազքը:

Մակեդոնիայի առաջնության 6-րդ տուրում «Վարդարը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է «Ռաբոտնիչկիին»: Հանդիպման հաշիվը 26-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որն անցկացրել է ամբողջ հանդիպումը:

Պորտուգալիայի առաջնության 5-րդ տուրում «Շավիշը» մրցակցի խաղադաշտում 2:1 հաշվով պարտության է մատնել «Բոավիշտային»: Հյուրերի երկրորդ գոլի դրվագում որոշիչ դեր է խաղացել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, որն անցկացրել է 76 րոպե: Նրա հարվածից հետո գնդակը դարպասաձողից եւ դարպասապահի մեջքից անդրադարձով հայտնվել է դարպասում: Գոլը չի գրանցվել Ղազարյանի հաշվին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս