00:38  ,  23 սեպտեմբերի, 2018

Ասենսիոյի գոլը հաղթանակ բերեց «Ռեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց Բարսելոնայի «Էսպանյոլին»: Իսպանացի Խուլյեն Լոպետեգիի գլխավորած թիմին նվազագույն հաշվով հաղթանակ բերեց իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի գոլը:

«Ռեալը» 13 միավորով բարձրացավ առաջին տեղ, սակայն «Բարսելոնան» 4 խաղից հետո ունի 12 միավոր եւ սեպտեմբերի 23-ին կընդունի «Ժիրոնային»:

Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Ռեալ» - «Էսպանյոլ»՝ 1:0 (տեսանյութ)

Մարկո Ասենսիո, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում