22:23  ,  22 սեպտեմբերի, 2018

Բունդեսլիգա. «Բավարիայի» չորրորդ հաղթանակը (տեսանյութ)

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի առաջնության չորրորդ տուրում հյուրընկալվեց Գելզենկիրխենի «Շալկեին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով:

«Բավարիան» տարավ չորրորդ հաղթանակը եւ 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 2 միավորի առավելություն ունենալով Բեռլինի «Հերտայի» նկատմամբ: «Շալկեն» կրեց չորրորդ պարտությունը եւ վերջին տեղում է:

Գերմանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Շալկե» - «Բավարիա»՝ 0:2 (տեսանյութ)

Խամես Ռոդրիգես, 8, Ռոբերտ Լեւանդովսկի, 64, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում