20:49  ,  22 սեպտեմբերի, 2018

«Գանձասար-Կապան» - «Արարատ»՝ 4:0

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 9-րդ տուրում «Գանձասար-Կապանը» Ավանի ֆուտբոլային ակադեմիայի խաղադաշտում հյուրընկալել է Երեւանի «Արարատին» եւ առավելության է հասել 4:0 հաշվով: Դուբլի հեղինակ է դարձել զամբիացի կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան:

«Գանձասար-Կապանը» 6 միավորով 6-րդ տեղում է, «Արարատը» 5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Առաջատար «Լոռին» ունի 16 միավոր:

Հայաստանի առաջնություն, 9-րդ տուր

«Գանձասար-Կապան» - «Արարատ»՝ 4:0

Լուբամբո Մուսոնդա, 24, 39, Դրիսա Դիարասուբա, 30, Միհրան Մանասյան, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով