19:24  ,  22 սեպտեմբերի, 2018

Բունդեսլիգա. «Հերտան» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ

Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում Բեռլինի «Հերտան» ընդունեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» եւ առավելության հասավ 4:2 հաշվով: Մայրաքաղաքային թիմը 10 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Հերտային» շրջանցելու հնարավորություն ունի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», որը երեք խաղում տարել է նույնքան հաղթանակ:

Գերմանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Հերտա» - «Բորուսիա Մ՝ 4:2

Վեդադ Իբիշեւիչ, 31, 63, Վալենտին Լացարո, 34, Օնդրյե Դուդա, 73 – Տորգան Ազար, 29, 11մ, Ալասան Պլեա, 67

«Աուգսբուրգ» - «Վերդեր»՝ 2:3

Կու Չժա Չոլ, 45+3, Ֆիլիպ Մաքս, 47 – Մաքս Կրուզե, 34, Մաքսիմիլիան Էգեշտայն, 36, Դավի Կլասեն, 75

«Հոֆենհայմ» - «Բորուսիա Դ՝ 1:1

Ժոելինտոն, 44 – Կրիստիան Պուլիշիչ, 84

Հեռացում՝ Աբդու Դիալո («Բորուսիա Դ.»), 75

«Նյուրնբերգ» - «Հանովեր»՝ 2:0

Վալդեմար Անտոն, 76, ինքնագոլ, Տյորլես Կնյոլ, 77

Հեռացում՝ Միիկո Ալբորնոզ («Հանովեր»), 29

«Վոլֆսբուրգ» - «Ֆրայբուրգ»՝ 1:3

Ադմիր Մեհմեդի, 61 – Ռոլանդ Շալաի, 7, Նիլս Պետերսեն, 21, Միկե Ֆրանց, 50

«Շալկե» - «Բավարիա»՝ 20:30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով