18:23  ,  22 սեպտեմբերի, 2018

«Ռեալի» երկրպագուները չեն ցանկանում մադրիդյան թիմի կազմում տեսնել Բենզեմային

Մադրիդի «Ռեալի» երկրպագուների ճնշող մեծամասնությունը ցանկանում է Արքայական թիմի մեկնարկային կազմում տեսնել թիմ վերադարձած հարձակվող Մարիանո Դիասին, որը ստացել է իսպանական AS պարբերականի անցկացրած հարցման մասնակիցների 77 տոկոսը: Ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման ստացել է 33 տոկոս:

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Ռեալը» սեպտեմբերի 22-ին կընդունի «Էսպանյոլին»: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում