15:30  ,  22 սեպտեմբերի, 2018

«Բարսելոնան» հույս ունի ձեռք բերել Պոլ Պոգբային

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով, հաղորդում է The Mirror–ը։ Կատալոնական ակումբի սկաուտներն այս մրցաշրջանում կհետեւեն 25–ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի խաղին բոլոր հանդիպումներում։

Պոլ Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։ «Բարսելոնան» հույս ունի աշխարհի չեմպիոնի ձեռք բերել հաջորդ ամռանը։

Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016 թվականին Թուրինի «Յուվենտուսից»։ Ընթացիկ մրցաշրջանում նա անգլիական թիմի հետ մասնակցել է 6 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում