11:29  ,  22 սեպտեմբերի, 2018

Մեսին փոխել է իմիջը (ֆոտո)

«Բարսելոնայի» արգենտինացի առաջատար Լիոնել Մեսին փոխել է իմիջը: Երկու տարում առաջին անգամ 31-ամյա ֆուտբոլիստը սափրել է մորուքը: Լուսանկարը հրապարակել է «Բարսելոնայի» թվիթերյան էջը: Կատալոնական թիմում Մեսիի մորուքը համարվում էր հաջողության թալիսման:

Չեմպիոնների լիգայի առաջին տուրում Մեսին երեք գոլ է խփել հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենին» եւ ճանաչվել շաբաթվա լավագույն խաղացող: Դրանից հետո սափրել է մորուքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում