10:32  ,  22 սեպտեմբերի, 2018

Մոուրինյո. Շատ բարդ մրցաշրջան է լինելու բոլորի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Վուլվերհեմփթոնի» դեմ Անգլիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպումից առաջ կանխատեսել է բարդ մրցաշրջան բոլոր թիմերի համար:

«Ես չեմ ասում, թե այս անգամ ավելի շատ միավորներ կվաստակենք, քան անցած մրցաշրջանում: Անցած անգամ մեր միավորների քանակը բավարար էր: Կարծում եմ՝ այս մրցաշրջանում մենք կլինենք ուժեղագույնը: Մենք նախկինից լավ կխաղանք: Մրցաշրջանը բարդ է լինելու բոլորի համար»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 22-ին կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» - «Վուլվերհեմփթոն» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում