00:17  ,  22 սեպտեմբերի, 2018

«Ռեալի» նախագահ. Ռոնալդուն հեռացել է անձնական պատճառներով

Ռոնալդուն հեռացել է անձնական պատճառներով, ասել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը՝ մեկնաբանելով պորտուգալացի հարձակվողի տրանսֆերը Թուրինի «Յուվենտուս»:

«Մենք շատ առաջարկներ չենք ունեցել Ռոնալդուի տրանսֆերի վերաբերյալ: 100 միլիոն եվրոյից շատ այլ ակումբ չի առաջարկել: Երբ բոլորը համակարծիք եղան, որ այդ տեղափոխությունը ճիշտ որոշում է, մենք հասանք համաձայնության «Յուվենտուսի» հետ: Այդ տրանսֆերը այս տարվա մեր ամենաշահութաբեր գործարքն է»,- Պերեսի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» Ռոնալդուի համար վճարել է 112 միլիոն եվրո եւ ֆուտբոլիստի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում