19:07  ,  21 սեպտեմբերի, 2018

«Ալաշկերտը» կունենա նոր գլխավոր մարզիչ

«Փյունիկի» դեմ խաղից հետո «Ալաշկերտի» մարզչական շտաբից հեռացվել են Վարուժան Սուքիասյանը, Կարեն Բարսեղյանը և Արթուր Ոսկանյանը, հաղորդում է Հայաստանի չեմպիոնների մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 22-ին կայանալիք «Լոռիի» դեմ խաղում «Ալաշկերտի» գործողությունները տեխնիկական գոտուց դուրս կղեկավարի «Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը, իսկ տեխնիկական գոտում` «Ալաշկերտ-2»-ի գլխավոր մարզիչ Սերգեյ Էրզրումյանը:

Արդեն սեպտեմբերի 22-ին «Ալաշկերտը» կներկայացնի նոր գլխավոր մարզիչին և իր մարզչական շտաբը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրից հետաձգված խաղում «Ալաշկերտը» «Փյունիկին» պարտվել է 1:2 հաշվով: «Ալաշկերտը» 10 միավորով 5-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում