23:22  ,  21 սեպտեմբերի, 2018

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան թույլ չի տվել Պրիմերայի հանդիպում անցկացնել ԱՄՆ-ում

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է Լա Լիգայի հայտը Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի «Ժիրոնա» - «Բարսելոնա» հանդիպումն ԱՄՆ-ում անցկացնելու վերաբերյալ՝ չտեսնելով նախաձեռնության մեջ դրական կողմեր, հաղորդում է cope.es-ը:

Համապատասխան նամակը ֆեդերացիան ուղարկել է Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը, որն առանց ակումբների եւ ֆեդերացիայի համաձայնության պայմանագիր է կնքել ամերիկյան գործընկերների հետ: Մերժման մասին նամակում նշվում է, որ ՈւԵՖԱ-ն, ՖԻՖԱ-ն եւ Իսպանիայի կառավարությունը եւս դեմ են իսպանական Պրիմերայի հանդիպում ԱՄՆ-ում անցկացնելուն:

Իսպանիայից դուրս ազգային առաջնության հանդիպում անցկացնելու համար ֆեդերացիայի հավանությունը պարտադիր պայման է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում