17:09  ,  21 սեպտեմբերի, 2018

Չեմպիոնների լիգա. Մեսին՝ առաջին տուրի լավագույն խաղացող

Չեմպիոնների լիգայի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին: Քվեարկությունն անցկացվել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում:

Հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» դեմ խաղում Մեսին դարձել էր հեթ-տրիկի հեղինակ (արգենտինացու 8-րդը հեթ-տրիկն էր Չեմպիոնների լիգայում), «Բարսելոնան» հաղթել էր 4:0 հաշվով:

Լավագույն կոչմանը հավակնում էին նաեւ կիսապաշտպաններ, անգլիական «Լիվերպուլի» խաղացող Ջեյմս Միլները, ֆրանսիական «Լիոնից» Նաբիլ Ֆեկրը եւ Պոլ Պոգբան անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում