22:15  ,  21 սեպտեմբերի, 2018

Եվրոպայի լիգա. «Արսենալի» գլխավոր մարզիչի ռեկորդը

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին դարձել է ռեկորդի հեղինակ Եվրոպայի լիգայում: Այդ մրցաշարի պատմության մեջ նա մարզիչի կարգավիճակում ամենաշատ հաղթանակներ գրանցած մասնագետն է: Ուկրաինական «Վորսկլայի» նկատմամբ 4:2 հաղթանակը 32-րդն էր Էմերիի կարիերայում Եվրոպայի լիգայում:

Հիշեցնենք, որ Էմերին իսպանական «Սեւիլիայի» հետ երեք անգամ անընդմեջ (2014-2016) նվաճել է Եվրոպայի լիգայի գավաթը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում