20:12  ,  21 սեպտեմբերի, 2018

Արտասվող Ռոնալդուն (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռացմանը իսպանական «Վալենսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղում: 

Հիշեցնենք, որ «Վալենսիա» - «Յուվենտուս» (0:2) հանդիպման 29-րդ րոպեին գլխավոր մրցավար Ֆելիքս Բրիխը օգնականի հուշումից հետո կարմիր քարտ էր ցույց տվել Ռոնալդուին, որը «Վալենսիայի» կոլումբացի պաշտպան Ջեյսոն Մուրիլյոյի հետ վիճահարույց բախումից հետո մրցակցի տուգանային հրապարակում ձեռքով հրել էր մրցակցի գլուխը: Ռոնալդուն արցունքն աչքերին էր հեռացել խաղադաշտից:

Դա Ռոնալդուի 11-րդ կարմիր քարտն էր կարիերայում, առաջինը՝ Չեմպիոնների լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում