14:14  ,  21 սեպտեմբերի, 2018

Օբամեյանգ. Պետք է բարելավենք մեր խաղը եւ գոլ բաց չթողնենք վերջին րոպեին

Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է հաղթանակը ուկրաինական «Վորսկլայի» նկատմամբ Եվրոպայի լիգայի առաջին տուրում:

«Կարծում եմ՝ «Արսենալը» հրաշալի անցկացրեց առաջին խաղակեսն ու երկրորդի սկիզբը: Մենք պետք է բարելավենք մեր խաղը եւ ձգտենք այլեւս գոլեր բաց չթողնել այնպես, ինչպես այս խաղում վերջին րոպեին:

Անցած մրցաշրջանում ես տղաների հետ չէի Եվրոպայի լիգայում եւ հիմա ուրախ եմ վերադառնալ այս մրցաշար: Մենք ցանկանում ենք հասնել եզրափակիչ: Դա է մեր նպատակը, հույս ունեմ, որ ամեն ինչ կստացվի»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Արսենալի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Արսենալը» հաղթել է 4:2 հաշվով, Օբամեյանգը դարձել է դուբլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս