13:11  ,  21 սեպտեմբերի, 2018

«Մանչեսթեր Սիթին» երկարաձգեց պայմանագիրը Սերխիո Ագուերոյի հետ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը: Նախորդ պայմանագրի ժամկետը մինչեւ 2020 թվականն էր:

«Ես երջանիկ եմ, որ երկարաձգվեց պայմանագիրս: Ես շատ էի ցանկանում այստեղ մնալ 10 տարի: Արդեն 7 տարի խաղում եմ «Մանչեսթեր Սիթիում»: Պայմանագրի ավարտին կլրանա նաեւ իմ 10 տարին այս ակումբում: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կդասավորվի»,- ասել է Ագուերոն:

Արգենտինացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2011 թվականին Մադրիդի «Աթլետիկոյից»: Անգլիական ակումբում անցկացրած 299 խաղում նա խփել է 204 գոլ եւ մանչեսթերյան թիմի պատմության մեջ լավագույն ռմբարկուն է: Ագուերոն «Մանչեսթեր Սիթիի» հետ դարձել է Անգլիայի եռակի չեմպոն, կրկնակի գավաթակիր, Անգլիական լիգայի եռակի գավաթակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում