12:20  ,  21 սեպտեմբերի, 2018

Հենրիխ Մխիթարյան. Եվրոպայի լիգայում խաղում ենք գավաթի եւ Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է տնային հաղթանակը ուկրաինական «Վորսկլայի» նկատմամբ Եվրոպայի լիգայի առաջին տուրում:

«Կարեւոր հաղթանակ է: Առաջին խաղակեսում բարդ էր, բայց լավ է, որ մենք գոլ խփեցինք մինչեւ ընդմիջում: Երկրորդ խաղակեսում ավելի հեշտ էր, երբ «Վորսկլան» սկսեց ավելի շատ գրոհել:

Ես ընկերներ ունեմ «Վորսկլայում», բայց հանդիպման ժամանակ ես մոռացա այդ մասին: Խաղից հետո կարող ենք նստել եւ զրուցել:

Էմերին երեք անգամ նվաճել է Եվրոպայի լիգայի գավաթը, եւ դա կարեւոր է «Արսենալի» համար: Մենք խաղում ենք այստեղ, որպեսզի նվաճենք գավաթը եւ ստանանք Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Մենք կփորձենք հաղթել ամեն խաղում»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Արսենալի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Արսենալը» հաղթել է 4:2 հաշվով,Հենրիխ Մխիթարյանը եղել է անգլիական թիմի մեկնարկային կազմում եւ կատարել է երկու գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս