10:28  ,  21 սեպտեմբերի, 2018

Դավիդ Յուրչենկոն կվիրահատվի Գերմանիայում

Կրասնոյարսկի «Ենիսեյի» դարպասապահ, Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիդ Յուրչենկոն ծնկահոդի վնասվածք է ստացել եւ չի խաղա մեկ ամիս: 32-ամյա ֆուտբոլիստը կվիրահատվի Գերմանիայում:

«Ծնկի վնասվածք եմ ստացել «Ռուբինի» հետ խաղում: Վիրահատությունը տեղի կունենա Գերմանիայում, ապաքինման ժամկետը մեկ ամիս է:Այդ պատճառով մի քանի խաղ բաց կթողնեմ: Մեր թիմն ունի աջակցության կարիք: «Ենիսեյ» - «Ուրալ» հանդիպմանը սպասում եմ լեփլեցուն ստադիոն: Միասին ուժ ենք»,- գրել է Յուրչենկոն Թվիթերում:

«Ենիսեյը» առողջություն է մաղթել Յուրչենկոյին: Ռուսական Պրեմյեր լիգայի 7 տուրից հետո Կրասնոյարսկի թիմը 13 միավորով 13-րդ տեղում է: «Ենիսեյում» է հանդես գալիս նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում