23:25  ,  20 սեպտեմբերի, 2018

Աշխարհի չեմպիոն Ալբերտո Ջիլարդինոն ավարտեց կարիերան

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալբերտո Ջիլարդինոն որոշել է ավարտել կարիերան։ 36–ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում ունեցել է կարճաժամկետ պայմանագրերի առաջարկներ Իտալիայի առաջնության մասնակից մի քանի թիմերից, սակայն որոշել է ավարտել կարիերան։ Նա մասնակցում է մարզչական դասընթացների, հաղորդում է football-italia.net–ը։

Ջիլարդինոն կարիերայի ընթացքում հանդես է եկել «Պյաչենցայում», «Վերոնայում», «Պարմայում», «Միլանում», «Ֆիորենտինայում», «Ջենոայում», «Բոլոնիայում», «Պալերմոյում», «Էմպոլիում», «Պեսկարայում», «Սպեցիայում», չինական «Գուանչժոու Էվերգրանդում»։ Իտալիայի առաջնությունում նա խփել է 188 գոլ։

Ջիլարդինոն 2004–2013 թվականների Իտալիայի հավաքականի կազմում մասնակցել է 56 հանդիպման, խփել է 19 գոլ, դարձել է 2006թ. աշխարհի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում