22:45  ,  20 սեպտեմբերի, 2018

«Լիվերպուլը»՝ Ֆիրմինոյի մասին. Էդգար Դավիդսը վերադարձել է (ֆոտո)

Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն մարզվում է ակնոցով, հաղորդում է ակումբի թվիթերյան էջը, որը հրապարակել է տեսանյութ եւ գրառել է. «Էդգար Դավիդսը վերադարձել է»։

Ֆիրմինոն Չեմպիոնների լիգայի առաջին տուրում խփել էր հաղթանակ գոլը ՊՍԺ-ի դարպասը ավելացված ժամանակում՝ 3։2: Գոլը նշելիս նա ափով փակել էր ձախ աչքը, որը վնասվել էր «Տոտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենի հետ պայքարում Անգլիայի առաջնության հանդիպման ժամանակ:

Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Էդգար Դավիդսը կարիերայի ընթացքում միշտ խաղացել է ակնոցով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում