20:22  +04,  20 սեպտեմբերի, 2018

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Պեպեին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել ֆրանսիական «Լիլի» կոտդիվուարցի կիսապաշտպան Նիկոլա Պեպեին, հաղորդում է Mundo Deportivo–ն։

23–ամյա ֆուտբոլիստի խաղը նկատել է կատալոնական ակումբի տեխնիկական տնօրեն Էրիկ Աբիդալը։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Պեպեն մասնակցել է հինգ հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Պեպեն «Լիլ» է տեղափոխվել 2017թ. ամռանը ֆրանսիական «Անժեից» 10 միլիոն եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ