19:54  ,  20 սեպտեմբերի, 2018

«Մանչեսթեր Սիթիի» խաղացող. Երբ արթնացանք, արդեն երկու գոլ էինք բաց թողել

«Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի առաջին տուրում ֆրանսիական «Լիոնից» տանը 1։2 հաշվով կրած պարտությունը։

«Դժվար է բացատրել մեր խաղը «Լիոնի» դեմ։ Կարծում եմ՝ մեզ չհաջողվեց սկիզբը։ Մենք խաղում էինք՝ սպասելով, թե ինչ կստացվի, իսկ երբ արթնացանք, արդեն ուշ էր, երկու գոլ էինք բաց թողել։

Իհարկե, մենք արդեն լավ թիմ ենք, քանի որ դարձել ենք Անգլիայի չեմպիոն։ Բայց Եվրոպայում լրացուցիչ ինչ–որ բան է պետք հաջողության համար։ Հույս ունեմ, որ հաջորդ անգամ այսպիսի բան չի կրկնվի»,– 33–ամյա բրազիլացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ թիմի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան որակազրկված էր եւ հանդիպմանը հետեւում էր տրիբունայից։

Հոկտեմբերի 2–ին «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի գերմանական «Հոֆենհայմին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում