18:20  ,  20 սեպտեմբերի, 2018

Հայաստանի Գավաթ. «Արարատ–Արմենիայի» եւ «Լոռիի» հաղթանակները

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում տեղի ունեցան 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները։

Առաջին մրցաշրջանն անցկացնող «Արարատ–Արմենիան» մրցակցի խաղադաշտում 4։1 հաշվով առավելության հասավ դարձյալ նորաստեղծ «Երեւանի» նկատմամբ։

Վանաձորի «Լոռին» հյուրընկալվելիս 3։2 հաշվով պարտության մատնեց «Յունիոր Սեւանին»։

«Արցախ» – «Շիրակ» խաղում դարպասի գրավում չգրանցվեց։

Սեպտեմբերի 19–ին առաջին հանդիպումն էին անցկացրել նաեւ «Լոկոմոտիվն» ու Երեւանի «Արարատը»՝ 1։1։

Պատասխան հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 4–ին։

Հայաստանի Գավաթ, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Արցախ» – «Շիրակ»՝ 0։0

«Երեւան» – «Արարատ–Արմենիա»՝ 1։4

«Յունիոր Սեւան» – «Լոռի»՝ 2։3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս