14:30  ,  20 սեպտեմբերի, 2018

Իսկո. Մոդրիչն այս տարի արժանի է «Ոսկե գնդակի»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն վստահ է, որ իր ակումբակից, աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչն այս տարի արժանի է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին:

«Մենք գիտենք, թե ինչ որակներ ունի Մոդրիչը: Նա իսկական պրոֆեսիոնալ է: Նա օգնում է թիմին հասնել կարեւոր հաղթանակների: Մի օր մենք էլ կհասնենք նրա մակարդակն: Ես կարծում եմ, որ Մոդրիչն արժանի է «Ոսկե գնդակի»: Նա բացառիկ ֆուտբոլիստ է»,- Իսկոյի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթանակով է մեկնարկել Չեմպիոնների լիգայում՝ 3:0 հաշվով պարտության է մատնելով իտալական «Ռոմային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում