13:56  ,  20 սեպտեմբերի, 2018

Չեմպիոնների լիգա. Ռամոսը գերազանցեց Սքոուլզի հակառեկորդը

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, «Ռոմայի» հետ տնային խաղում ստանալով դեղին քարտ՝ դարձել է Չեմպիոնների լիգայի հակառեկորդի հեղինակ:

Արքայական թիմի ավագն այս մրցաշարում ստանում է արդեն 37-րդ դեղին քարտը: Նա գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզի հակառեկորդը՝ 36:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի առաջին տուրում «Ռեալը» «Ռոմային» հաղթել է 3:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում