Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի կրտսեր դուստր Վալենտինան արտասվել է Անգլիայի չեմպիոնների պարտությունից հետո, որը կրել են ֆրանսիական «Լիոնից» Չեմպիոնների լիգայի առաջին տուրում, հաղորդում է The Sun-ը:
Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի խաղում չափից դուրս հուզական վարքի համար որակազրկված Գվարդիոլան Մանչեսթերում տեղի ունեցած հանդիպմանը հետեւում էր տրիբունայից:
«Մանչեսթեր Սիթին» պարտվել է 1:2 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում