11:30  ,  20 սեպտեմբերի, 2018

Մյուլերը 100-րդ հանդիպումն է անցկացրել Չեմպիոնների լիգայում

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը, «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղում (0:2) փոխարինման դուրս գալով 88-րդ րոպեին, դարձել է 35-րդ ֆուտբոլիստը պատմության մեջ, որը Չեմպիոնների լիգայում անցկացնում է առնվազն 100 հանդիպում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Բոլոր հանդիպումները գերմանացի ֆուտբոլիստն անցկացրել է «Բավարիայի» կազմում:

Գերմանական թիմի գործող ֆուտբոլիստներից սա երկրորդ ցուցանիշն է: Հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը Չեմպիոնների լիգայում անցկացրել է 107 հանդիպում, 67-ը՝ «Բավարիայի» կազմում:

Չեմպիոնների լիգայի ռեկորդակիրն իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը՝ 168 հանդիպում: Երկրորդ տեղում է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 154 հանդիպում: Եռյակը եզրափակում է իսպանացի կիսապաշտպան Չավին՝ 151:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում