10:10  ,  20 սեպտեմբերի, 2018

Ռոնալդուի քույր Կատյա Ավեյրու. Նրանք ցանկանում են ոչնչացնել եղբորս

Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույր Կատյա Ավեյրուն մեկնաբանել է եղբոր հեռացումը «Վալենսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղում:

«Այդ հեռացումը խայտառակություն է ամբողջ ֆուտբոլի համար: Արդարությունը կհաղթի: Նրանք ցանկանում են ոչնչացնել եղբորս, բայց Աստված երբեք չի քնում»,- գրել է Ավեյրուն Ինստագրամում:

Հիշեցնենք, որ «Վալենսիա» - «Յուվենտուս» (0:2) հանդիպման 29-րդ րոպեին գլխավոր մրցավար Ֆելիքս Բրիխը օգնականի հուշումից հետո կարմիր քարտ էր ցույց տվել Ռոնալդուին, որը «Վալենսիայի» կոլումբացի պաշտպան Ջեյսոն Մուրիլյոյի հետ վիճահարույց բախումից հետո մրցակցի տուգանային հրապարակում ձեռքով հրել էր մրցակցի գլուխը:

Դա Ռոնալդուի 11-րդ կարմիր քարտն էր կարիերայում, առաջինը՝ Չեմպիոնների լիգայում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Katia Aveiro (@katiaaveirooficial)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում