09:12  ,  20 սեպտեմբերի, 2018

ՉԼ. Շաբաթվա լավագույն խաղացողի թեկնածուները

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի առաջին տուրի լավագույն խաղացողի կոչման թեկնածուներին: Քվեարկությունն անցկացվում է կազմակերպության պաշտոնական կայքում:

Հավակնում են Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները, ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Նաբիլ Ֆեկիրը եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան:

Մեսին «Բարսելոնա» - ՊՍՎ խաղում (4:0)  դարձել է հեթ-տրիկի հեղինակ: Միլները «Լիվերպուլ» - ՊՍԺ (3:2) դիմակայությունում աչքի է ընկել գոլով: «Մանչեսթեր Սիթի» - «Լիոն» (1:2) խաղում Նաբիլ Ֆեկիրը գոլ է խփել եւ կատարել է գոլայիին փոխանցում, իսկ Պոլ Պոգբան դուբլի հեղինակ է դարձել «Յանգ Բոյզ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման (0:3) ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում