00:05  ,  20 սեպտեմբերի, 2018

Երիտասարդների ԱԱ. Հայաստանն ունի չեմպիոն

Սլովակիայի Տրնավա քաղաքում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի համար ոսկե մեդալ նվաճեց Մալխաս Ամոյանը:

67 կգ քաշային կարգի եզրափակիչում նա 10:0 հաշվով հաղթեց ուզբեկ Մահմդուդ Բախշիլոեւին:

Հիշեցնենք, որ արծաթե մեդալներ էին նվաճել 55 կգ քաշային Տիգրան Մինասյանն ու գերծանրքաշային Դավիթ Հովասափյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում