23:45  ,  19 սեպտեմբերի, 2018

ՉԼ. «Վալենսիա» - «Յուվենտուս». Ռոնալդուն հեռացվեց

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի «Վալենսիա» - «Յուվենտուս» հանդիպման 29-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ հյուրերի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Հանդիպման գերմանացի գլխավոր մրցավար Ֆելիքս Բրիխը օգնականի հուշումից հետո որոշեց, որ Ռոնալդուն ոչ մարզական վարք է դրսեւորել մրցակցի նկատմամբ:

Ռոնալդուն մոտեցել է տուգանային հրապարակում ընկած կոլումբացի պաշտպան Ջեյսոն Մուրիլյոյին եւ թեթեւ խփել նրա գլխին:

Հանդիպման հաշիվը չի բացվել:

Ռոնալդուն կարիերայի ընթացքում առաջին անգամ է հեռացվում Չեմպիոնների լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում