21:54  ,  19 սեպտեմբերի, 2018

Ֆերդինանդ Կարապետյան. Ադրբեջանը չտվեց անվտանգության երաշխիք եւ չենք մասնակցի ԱԱ-ին

Ադրբեջանը անվտանգության գրավոր երաշխիք չի տվել ձյուդոյի Հայաստանի հավաքականին, որին Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությունում պետք է ներկայացներ այս տարվա Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը: Մարզիկն այդ մասին հայտնել է Ինստագրամում հրապարակած տեսանյութում: Հայաստանի թիմը չի մասնակցի աշխարհի առաջնությանը:

Ֆերդինանդը Կարապետյանը մարզիչի հետ աշխարհի առաջնության նախապատրաստության վերջին փուլն անցկացնում էր Վրատաստանի մայրաքաղաքում եւ գրավոր երաշխիք ստանալուց հետո անմիջապես պետք է Թբիլիսիից մեկներ Ադրբեջանի մայրաքաղաք: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում