20:03  ,  19 սեպտեմբերի, 2018

«Վալենսիայի» ֆանատները խանգարել են «Յուվենտուսի» ֆուտբոլիստների հանգիստը

Իսպանական «Վալենսիայի» ֆանատները գիշերը խանգարել են Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստների հանգիստը, հաղորդում է Lasprovincias.es-ը: Մոտ 20 ֆանատներ գիշերը հավաքվել են իտալական թիմի ընտրած հյուրանոցի մոտ եւ աղմկելով փորձել են խանգարել նրանց քնել:

Իսպանացի ֆանատները նաեւ հրավառություն են արել: Ոստիկանությունը ցրել է այդ հավաքը: Այժմ պարզում են կարգազանցների ինքնությունը:

Սեպտեմբերի 19-ին կայանաիք «Վալենսիա» - «Յուվենտուս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում