19:22  ,  19 սեպտեմբերի, 2018

Աշոտ Վարդապետյանը՝ շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի գլխավոր մրցավար

Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ, նշանակվել է աշխարհի չեմպիոնի մրցախաղի գլխավոր մրցավար, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը (chessfed.am):

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի եւ հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի մրցախաղը տեղի կունենա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում:

Աշոտ Վարդապետյանը գլխավոր մրցավար է եղել նաեւ 2012թ.  Անանդ - Գելֆանդ և 2013թ. Անանդ - Կարլսեն չեմպիոնական մրցախաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս