18:38  ,  19 սեպտեմբերի, 2018

Հայաստանի քառյակը՝ «Զոլոտովի գավաթի» հաղթող

Ռուսաստանի Վելիկի Նովգորոդ քաղաքում անցկացված սպորտային ակրոբատիկայի «Զոլոտովի գավաթի» խաղարկությունում 13-19 տարեկան տղաների քառյակի պայքարում Հայաստանի քառյակը՝ Միքայել Շառոյան, Սամվել Նիկողոսյան, Վալտեր Գևորգյան, Գոռ Ստեփանյան կազմով (մարզիչ՝ Ռուբիկ Մովսիսյան, պարուսույց՝ Աննա Գրիգորյան) դարձել է մրցաշարի հաղթող, հաղորդում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը: 

11-16 տարեկանների խառը զույգերի մրցապայքարում Արինա Հարությունյան-Վահան Բունիաթյան զույգը գրավել է երրորդ տեղը (մարզիչ՝ Մարտին Հակոբյան, պարուսույց՝ Աննա Գրիգորյան): 

Մրցաշարին մասնակցել են նաեւ Ռուսաստանի (2 թիմ), Մոլդովայի, Ղազախստանի, Ադրբեջանի, Իսրայելի, Գերմանիայի և Ուզբեկստանի ներկայացուցիչները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում