17:49  ,  19 սեպտեմբերի, 2018

Ռաֆայել Նադալը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի առաջիկա մրցաշարերը

Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը չի մասնակցի Պեկինի ATP-500 եւ Շանհայի «Մասթերս» մրցաշարերին: Այդ մասին մարզիկը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Վնասվածքի պատճառով ժամանակից շուտ ավարտեցի ԱՄՆ-ի բաց առաջնությունը: Մանրամասն բուժզննման արդյունքում, թիմս որոշում ընդունեց բաց թողնել ասիական տուրնեն: Ծնկահոդի վնասվածքիս հետ կապված նոր բան չկա: Նախկինում էլ ունեցել եմ այսպիսի վնասվածք եւ գիտենք, ինչպես բուժել»,- գրել է Նադալը:

32-ամյա թենիսիստը չկարողացավ մասնակցել նաեւ Դեւիսի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի հանդիպմանը Ֆրանսիայի հետ: Իսպանացիներն առանց Նադալի պարտվեցին 0:3 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով