17:06  ,  19 սեպտեմբերի, 2018

Հայաստանի Գավաթ. Երեւանի «Արարատը» չհաղթեց «Լոկոմոտիվին»

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում հանդիպեցին Առաջին խմբի ներկայացուցիչ Երեւանի «Լոկոմոտիվն» ու Երեւանի «Արարատը»:

Առաջին խաղակեսում հանդիպման հաշիվը բացեցին դաշտի տերերը, սակայն արարատցի Վարդան Արզոյանի ինքնագոլի շնորհիվ: «Արարատը» հավասարությունը վերականգնեց երկրորդ խաղակեսում Դմիտրի Մալյակայի դիպուկ իրացրած 11 մետրանոցի շնորհիվ: Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով