16:52  ,  19 սեպտեմբերի, 2018

Բարձրագույն խումբ. «Փյունիկն» ուժեղ էր «Ալաշկերտից»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրից հետաձգված խաղում չեմպիոն «Ալաշկերտը» հյուրընկալեց «Փյունիկին», որն առավելության հասավ 2:1 հաշվով:

«Փյունիկը» 15 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 1 միավոր է հետ առաջատար «Լոռիից»: «Ալաշկերտը» 10 միավորով 5-րդ տեղում է:

Հայաստանի առաջնություն, երկրորդ տուրից հետաձգված խաղ

«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 1:2

Ղուկաս Պողոսյան, 63, 11մ - Պետրոս Ավետիսյան, 16, Մասիմ Ժեստոկով, 74

Հեռացումներ՝ Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»), 72, երկրորդ դեղին քարտ - Վիտալի Ստեժկո («Փյունիկ»), 45+1, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում