15:53  ,  19 սեպտեմբերի, 2018

Կլոպ. Հեշտ չէ Նեյմարի եւ Դի Մարիայի դեմ, բայց չեմ հիշում, որ նրանք շատ պահեր ունեին

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ՊՍԺ-ի նկատմամբ 3:2 հաշվով հաղթանակը Չեմպիոնների լիգայի առաջին տուրում:

Հաղթական գոլը խփել էր բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, որը միայն հանդիպման օրն է հայտնել մասնակցելու մասին: Ֆուտբոլիստը աչքի վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության խաղում:

«Հանդիպման նախօրեին Ֆիրմինոյի մասնակցության շանսը գրեթե զրոյական էր, բայց խաղի օրը նա կարողացավ հարված ստանալուց հետո առաջինանգամ բացել աչքը:

ՊՍԺ-ի դեմ չի կարելի խաղալ 95 տոկոսով: Պետք է ցուցադրել առավելագույնը հաղթելու համար: Հեշտ չէ Նեյմարի եւ Դի Մարիայի դեմ, բայց չեմ հիշում, որ նրանք շատ պահեր ունեին: Մենք լավ պաշտպանվում էինք:

Հիմա արդեն չես մտածում, որ «Լիվերպուլը» ՊՍԺ-ի հետ շանս չունի: 2-3 տարի առաջ այդպես էր»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Լիվերպուլը» 2:1 հաշվով հաղթել էր «Տոտենհեմին», որի պաշտպան Յան Վերտոնգենը մատը բառացիորեն մտցրել էր Ֆիրմինոյի աչքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում