15:20  ,  19 սեպտեմբերի, 2018

Կավանի. Կցանկանայի տեսնել անգլիական թիմերին Ֆրանսիայի առաջնությունում խաղալուց հետո

Ֆրանսիական ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին ակնարկել է, որ Ֆրանսիայի առաջնության հանդիպումներից հետո դժվար է Չեմպիոնների լիգայում խաղալը, քանի որ խաղամակարդակի հսկայական տարբերություն կա:

«Հետաքրքիր կլիներ տեսնել անգլիական Պրեմյեր լիգայի թիմերին Ֆրանսիայի առաջնությունում եւ ֆրանսիական լիգայում խաղալուց հետո նրանց հանդիպումները Չեմպիոնների լիգայում: Սա կշտամբանք չէ Ֆրանսիայի առաջնությանը: Չեմ ցանկանում որեւէ վատ բան ասել մեր առաջնության մասին, քանի որ Ֆրանսիայի հավաքականը աշխարհի չեմպիոնն է, եւ այդ թիմի շատ խաղացողներ դուրս են եկել ֆրանսիական լիգայից»,- Կավանիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի առաջին տուրում ՊՍԺ-ն Անգլիայում 2:3 հաշվով պարտվել է «Լիվերպուլին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում