14:27  ,  19 սեպտեմբերի, 2018

Սերխիո Ռամոս. «Ռեալը» պետք է լրացնի դատարկությունը, որը մնացել է Ռոնալդուից հետո

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո Արքայական թիմում ստեղծված իրավիճակի մասին:

«Մեր ակումբը պետք է լրացնի այն դատարկությունը, որը մնացել է Ռոնալդուի հեռանալուց հետո: Մենք նրան մաղթում ենք լավագույնը, քանի որ դեռ չեն հանդիպել մեր թիմերը: Կյանքը շարունակվում է: Մենք պետք է հարմարվենք նոր ոճին եւ գտնենք հաղթելու նոր միջոցներ: Վստահ եմ, որ «Ռեալը» կկարողանա դարձյալ հաղթել Չեմպիոնների լիգայում»,- Ռամոսի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ 33-ամյա Ռոնալդուն այս ամռանը չորս տարվա պայմանագիր է կնքել Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» հետ:

Չեմպիոնների լիգայի առաջին տուրում «Ռեալը» սեպտեմբերի 19-ին կընդունի իտալական «Ռոմային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում