13:14  ,  19 սեպտեմբերի, 2018

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը մեղադրել է լրագրողներին

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Չեմպիոնների լիգայի առաջին տուրի արտագնա խաղում Միլանի «Ինտերին» 1:2 հաշվով պարտվելուց հետո վրդովված է պատասխանել լրագրողի հարցին պաշտպաններ Տոբի Ալդերվեյրելդին եւ Կիրան Տրիպիերին հայտացուցակում չընդգրկելու մասին՝ նրանց մեղադրելով առանց հարգանքի արտահայտվելու համար:

«Դուք այնպես եք հարցեր տալիս, կարծես՝ հիմնական կազմում հայտնված 13-14 խաղացողները աղբ են: Ես վրդովված եմ, քանի որ հարգում եւ խաղացոներին, եւ լրագրողներին: Մեկնարկային կազմի ընտրությունը իմ որոշումն է, եւ դուք պետք է հարգեք այդ որոշումը, քանի որ ես եմ գլխավոր մարզիչը»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Արգենտինացի մասնագետը նաեւ հայտարարել էր, որ «Ինտերի» դեմ խաղը լավագույնն էր անգլիական թիմի համար մրցաշրջանի մեկնարկում:

Հիշեցնենք, որ ամբողջ հանդիպման ընթացքում առավելություն ունեցած «Տոտենհեմը» երկու գոլերը բաց է թողել վերջին 6 րոպեում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում