Շախմատի Հայաստանի հավաքականները Ծաղկաձորում պատրաստվում են Համաշխարհային օլիմպիադային, որը կմեկնարկի սեպտեմբերի 23-ին Բաթումում:
Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ Հայաստանի թիմում կխաղան ` Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը:
Արթուր Չիբուխչյանի գլխավորությամբ կանանց թիմում հանդես կգան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Կուրսովան եւ Սիրանուշ Ղուկասյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում