11:53  ,  19 սեպտեմբերի, 2018

«Լիվերպուլը» կրկնել է իր նվաճումը՝ 6 հաղթանակ անընդմեջ մեկնարկում

Անգլիական «Լիվեպուլը» Չեմպիոնների լիգայի առաջին տուրում տանը 3:2 հաշվով հաղթելով  ֆրանսիական ՊՍԺ-ին կրկնեց 1961-1962 թվականների մրցաշրջանի նվաճումը՝ 6 անընդմեջ հաղթանակ մրցաշրջանի մեկնարկում:

Այս մրցաշրջանում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը պարտության է մատնել «Վեստ Հեմին», «Քրիսթալ Փելասին», «Բրայթոնին», «Լեսթերին», «Տոտենհեմին» եւ ՊՍԺ-ին:

Անգլիայի Պրեմյեր լիգայում «Լիվերպուլը» 15 միավորով երկրորդ տեղում է՝ գոլերով զիջելով նույնքան միավոր վաստակած «Չելսիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում