10:20  ,  19 սեպտեմբերի, 2018

Սեուլ. Մարգարիտա Գասպարյանը դուրս մնաց պայքարից

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը չկարողացավ դուրս գալ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում ընթացող WTA շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Երկրորդ շրջանում Մարգարիտա Գասպարյանը մրցեց Հունաստանի ներկայացուցիչ Մարիա Սակարիի հետ, որն այս մրցաշարում ունի երրորդ համարը: 1 ժամ 17 րոպե տեւած պայքարում հայ մարզուհին պարտվեց 2:6, 2:6 հաշվով:

Սակարիի հաջորդ մրցակիցը կլինի Իրինա Բեգու (Ռումինիա, 7) - Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան) զույգի հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս